Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երրորդ շրջանը

Երրորդ շրջանը
31.03.2013 | 18:15

Ապրիլի 1-ից «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երրորդ անգամ պտույտի է դուրս գալու Հայաստանի մարզերով` ապրիլի 1-ին նա կլինի Կապանում, Սյունիքի մարզից հետո` Վայոց ձորում և Արարատի մարզում: Ապրիլի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լինել Եղվարդում, Արագածոտնի մարզում, Գյումրիում, Արմավիրում, Էջմիածնում: Ապրիլի 3-ին` Աբովյանում, Նոր Հաճնում, Մարտունիում, Սևանում, Բերդում: Մարզային այցելությունները կամփոփվեն ապրիլի 5-ին` հանրահավաքով Երևանում, որտեղ «Հայաստանի բոլոր քաղաքացիների` հայերի և ազգային փոքրամասնությունների, Արցախի, սփյուռքի հետ միասին պատրաստվելու ենք ապրիլի 9-ին»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ապրիլի 7-ին նա կլինի Նոյեմբերյանոմ, Ալավերդիում, Վանաձորում, Սպիտակում, Ապարանում ու Աշտարակում:

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ